HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարի Պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման պայմանավորվածություններ է ձեռք բերել

Կատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա: Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման  ծրագրերի շուրջ

Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Կատարի Պետության ՆԳ նախարարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինություն: Պատվիրակության անդամները ծանոթացել են արագ արձագանքման, մոնիթորինգի ստորաբաժանումների, ինչպես նաև փրկարարների աշխատանքին, զրուցել են աշխատակիցների հետ

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Կատարի Պետության գործընկերների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter