HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2026թ. Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ը։ Այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր:

Շնորհավորում եմ բոլորիս!!!»,- գրել է նա։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմից էլ հայտնում են, որ այս կապակցությամբ Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նաև հաջողություններ է մաղթել հանձնառու գերատեսչություններին 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում: 

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-ից 31-ն աշխատանքային այցով գտնվում էր Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։ Վերջինս «COP16» համաժողովի շրջանակներում զրույց-քննարկումներ էր ունեցել պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter