
Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխվի
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակներից 500-ը այս տարի կփոխարինվեննորերով:
«Դրանցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն։
Երևանի քաղաքապետարանը փուլ առ փուլ կյանքի է կոչում ծրագիրը՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունը: Երևանցիներին մնում է միայն հետևել կանոններին, չվնասել գույքը, քանի որ վերելակը ընդհանուր բաժնային սեփականություն է, նշանակում է՝ դրա պահպանումն ու փոխարինումը պետք է արվի տվյալ շինության սեփականատերերի միջոցներով»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել