HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՍՀ նախարարը Դոհայում մասնակցում է «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային համաժողովին

Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցում է «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 2000 անձ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական առաջնորդներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ, գիտնականներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։ 

Երկօրյա միջոցառումը նպատակ ունի հարթակ ստեղծել քաղաքականություն մշակողների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ ներգրավելու և քննարկելու ընտանիքի վրա ունեցած ժամանակակից մեգաթրենդների ազդեցությունը։ Այն նաև ուղղված է Քաթարում, տարածաշրջանում և աշխարհում առողջ, կրթված ու մշակութային հասարակությունների ստեղծմանը՝ հիմնված ամուր և համախմբված ընտանիքների վրա: 

Ըստ այդմ, համաժողովի շրջանակում նախատեսված ելույթներն ու քննարկումները հիմնականում կծավալվեն ժողովրդագրական փոփոխության, միգրացիայի և քաղաքաշինության, տեխնոլոգիական և կլիմայի փոփոխությունների ուղղություններով։ 

Համաժողովի շրջանակում նախարար Մկրտչյանը կմասնակցի նաև Ընտանիքի քաղաքականությանը նվիրված նախարարական նիստին, ինչպես նաև «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։ 

Համաժողովը կազմակերպվել է Դոհայի Միջազգային ընտանեկան ինստիտուտի (DIFI) կողմից՝ Ընտանիքի միջազգային տարվա 30-ամյակի կապակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter