HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԲԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ մանրաձկան գործարանի համար Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնական աղբյուրներից կատարվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Այս մասին հայտնում են Տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է:

Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը գերազանցել է 2.200.000 դրամ։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter