HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՍՀ նախարարը Դոհայում հանդիպել է Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրենին

Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Համադ Մուբարակ Ալ-Հաջրիի հետ։ Այս մասին հաղորդում են ԱՍՀ նախարարությունից։

Քննարկման առանցքում եղել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրներում առկա աշխատուժի լիարժեք օգտագործման և կարողությունների զարգացման վերաբերյալ։ Շեշտվել է կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման ուղղություններով։

Աշխատուժի ակտիվացման ուղղությամբ աշխատանքները բխում են նաև վերջերս ստորագրված «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի» շրջանակում ստանձնած պարտավորություններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter