HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերը

Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։ Այս մասին հաղորդում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորել է հատկապես բլոգերների ներգրավվածությունը և դերը կամավոր հարկային կարգապահության բարձրացման գործում։ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի և ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Քննարկվել են բիզնեսին մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման խնդիրները։ Կարևորվել է ոլորտի մասնակիցների համար նաև ինքնազբաղված անձանց ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հարկերի վճարման գործընթացը կազմակերպել առավել հարմարավետ և պարզեցված մեխանիզմով։

Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկայի կայուն աճին զուգընթաց ՊԵԿ-ի կողմից մշակվել են ինֆլյուենսերների կամավոր կարգապահությանն ուղղված միջոցառումներ: 2024 թ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44 ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագրեր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։ Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ հունիսի համեմատ՝ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։ Ինչպես նաև 2023 թ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ,  իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 1535 մլն դրամով։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկումները դարձնել շարունակական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter