
Գյումրու քաղաքապետը և ավագանու 14 անդամ հրաժարական են տվել
Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է «Բալասանյան» խմբակցության ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Կենտրոնական ընտական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին՝ 18:00-ին հրավիրված նիստին:
Ավելի վաղ «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված, բայց մանդատ չստացած թեկնածուները նույնպես դուրս էին եկել ցուցակից, որպեսզի իրենց չփոխանցվի մանդատը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել