Արմենիա Վայնի «Երևան» շարքը ՝ բրիտանացի լրագրողների ուշադրության կենտրոնում
Վճարովի բովանդակություն
Արմենիա Վայն ընկերությունն իր իր գինիների յուրատիպ տեսականու շնորհիվ արդեն երկար տարիներ ներկայացնում է Հայաստանի բույրը աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Արտահանման ծավալների կայուն աճին և միջազգային բարձրագույն պարգևներին զուգահեռ Արմենիա Վայն ընկերության գինիները գրանցում են զգալի հաջողություններ՝ հաճախ հայտնվելով միջազգային հանրաճանաչ ամսագրերի էջերում և ազդեցիկ լսարան ունեցող գինու գիտակների ու լրագրողների ուշադրության կենտրոնում։
Հեղինակավոր JancisRobinson.com պարբերականը վերջերս անդրադարձել է բրիտանական “Booth” վաճառասրահներում վաճառվող ամենաորակյալ գինիներին, որոնց շարքում հոդվածագիրն ներառել է Արմենիա Վայն ընկերության «Երևան» շարքի երկու գինիները՝ կարմիր անապակն ու սպիտակ անապակը։
Հոդվածում մասնավորապես նշվում է ՝
«ԵՐԵՎԱՆ ԿԱՐՄԻՐ- Վառ ռուբինի երանգ, հասած կարմիր կեռասի և վայրի ելակի արտահայտիչ և մաքուր բույր: Կարմիր մրգերով հարուստ նրբաճաշակ համը եզրափակվում է նուրբ ծաղկային, բուսական երանգով: Գինին թարմ բայց հասուն մրգային հյութեղություն ունի և երկար մրգային հետհամ։
ԵՐԵՎԱՆԻ ՍՊԻՏԱԿ- Մաքուր, բյուրեղյա բույր՝ լեռնային խոտաբույսեր, մարգագետնային ծաղիկներ, խնձոր և սերկևիլ: Այս աշխույժ թարմ համերը նույնպես նրբաճաշակ են: Այն շոյում է քիմքը և հաճելի թարմություն պարգևում»։
«Booth» վաճառասրահների մասին խոսելիս հաղինակ Օլիվեր Քոլմանը պատմում է․
«Սա ամենահայտնի բրիտանական ցանցն է․ Գինիներ ընտրելիս այս վաճառասրահը շատ ուշադիր է, մոտեցումը շատ հետաքրքիր է, և գինեգործարանների համար այնքան էլ հեշտ չէ հայտնվել «Booth»-ում։ Ընկերության ներկայիս տնօրենը գինու գիտակ է և այն տեսականին, որ առաջարկում է «Booth»-ը, ամեն տեղ չես կարող գտնել»։
Երիտասարդ և նրբաբույր «Երևան» շարքը չի վրիպել նաև գինու լրագրող, պրոֆեսոր Ջեմի Գուդիի տեսադաշտից․ իր սոցիալական բլոգում, որտեղ նա պարբերաբար կիսվում է սիրելի գինիներով և խորհուրդներով, Ջեմի Գուդիին կիսվել է «Booth» վաճառասրահում իրեն տպավորած գինիների ընտրանիով, որոնց մեջ տեղ է գտել նաև Արմենիա Վայն ընկերության «Երևան» կարմիր և սպիտակ անապակ գինիները։
«Booth»
Խանութների ցանց Անգլիայի հյուսիսում, որտեղ վաճառվում են միայն պրեմիում դասի, մեծ ճանաչում ունեցող ապրանքներ։ Ցանցը գործում է 1847 թվականից և ստացել է «sui generis-եզակի» բնութագիրը։ Վաճառասրահներն իրենց բարձրակարգ սպասարկման և ապրանքատեսակների մանրակրկիտ ընտրության շնորհիվ մեծ վստահություն են վայելում թե՛ տեղացիների, թե՛ հյուրերի շրջանում։ Անգլիական «Booth» ցանցը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես ալկոհոլային խմիչքների տեսականուն։ Յուրաքանչյուր խմիչք, վաճառքի փուլին հասնելուց առաջ, անցնում է մանրակրկիտ ուսումնասիրություն մի շարք օղակների կողմից․ ստուգման է ենթարկվում պատրաստման տեխնոլոգիան, արտադրանքի որակը, միջազգային մեդալները և դիզայնը։ Ընկերության չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ մի քանի մասնագիտական համտեսներից հետո միայն, խմիչքը ներկայացվում է ցանցում։
Հատկանշական է, որ հայկական գինին բարձր գնահատականի է արժանանում հատկապես գինու նման բծախնդիր գիտակների կողմից։ Արմենիա Վայն ընկերության «Տակառ» և «Երևան» շարքերը Անգլիայում ներկայացված են 2017 թվականից։
Մեկնաբանել