HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

MyHome.am. Տուն գնելու օնլայն ճանապարհ առաջարկող հայկական հարթակը հետաքրքրել է միջազգային գործընկերներին

Վճարովի բովանդակություն

Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի է ունեցել Տուն էքսպոն՝ մեկ հարթակում համախմբելով անշարժ գույքի շուկայի գրեթե բոլոր դերակատարներին՝ կառուցապատողներ, ֆինանսական կազմակերպություններ, գնորդներ ու վաճառողներ։ 

Էքսպոյին մասնակցում էր նաև ֆինանսական ու տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը՝ ներկայացնելով տուն գնելու էկոհամակարգ MyHome հարթակ։ Բանկի ներկայացուցիչների խոսքով՝ հարթակը հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս 

«Արդեն մյուս ամիս MyHome պրոդուկտի թիմը մեկնելու է Չեխիա՝ ներկայացնելու հարթակը, ինչպես նաև՝ մեր կողմից ներդրված լուծումները միջազգային կոնֆերանսի շրջանակում»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը՝ հավելելով, որ կոնֆերանսը նաև հնարավորություն է ընձեռում ծանութանալու միջազգային փորձին ։ 

MyHome հարթակն իր բնույթով առաջինն ու միակն է շուկայում, որն առաջարկում է առաջնային շուկայից անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Այս ճանապարհով վարկավորման մասնաբաժինն առաջնային շուկայի դեպքում արդեն 50 տոկոս է կազմում: 

Հարթակի ղեկավար Տիգրան Գրիգորյանն էլ նշեց, որ հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից ներկայացված է նաև երկրորդային շուկայի 1000-ից ավելի բնակարան:

«Հաճախորդները MyHome հարթակի օգնությամբ կարողանում են գտնել իրենց նախընտրած տունը և տեղում դիմել հիփոթեքային վարկի համար ու հաշված րոպեների ընթացքում ստանալ հաստատումը։ Դրանից հետո ամբողջ գործընթացը նորից տեղի է ունենում առցանց, բանկ հաճախելու անհրաժեշտություն չկա։ Միայն պետք է այցելել նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար»,- ասաց Գրիգորյանը։ 

Տուն էքսպոյի այցելուներն առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար ունեն հատուկ առաջարկ. տարեկան 12.5%՝ 13%-ի փոխարեն։ 

Սա դեռ ամենը չէ Վահրամ Գևորգյանն ընդգծում է`դառնալով Ամերիաբանի հաճախորդ, ստանալով օնլայն վարկ MyHome հարթակով, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու նաև մեծ վիճակահանության, որի խոշոր մրցանակը բնակարան է Երևանում։

Ամերիաբանկը Տուն էքսպոյի շրջանակներում ներկայացնում էր նաև «Քո տունը Հայաստանում» խորագրով առաջարկը։ Անկախ բնակության վայրից` Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դիմել Ամերիաբանկ հիփոթեքային վարկավորման համար և գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։ Վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի՝ ՀՀ-ում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից և առանց տրամադրման ու սպասարկման վճարների։ 

Էքսպոյի շրջանակում Ամերիաբանկի կողմից ներկայացվող մյուս առաջարկը ներդրումային վարկն էր արտերկրում տուն գնելու համար։ Ամերիաբանկի ներդրումային վարկը Հայաստանում առաջին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: Վարկի համար կարելի է դիմել նաև որպես ֆիզիկական անձ ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնելու կամ բիզնեսում ներդրում կատարելու համար:

 «Ներդրումային վարկերը տրամադրում ենք մինչև 20 տարի մարման ժամկետով, տարբեր արժույթներով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Տուն էքսպոյի շրջանակներում ունենք բացառիկ արտոնություններ տվյալ վարկատեսակի մասով, և բոլորին հրավիրում ենք մեր տաղավար, բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ներդրումային գույքի սեփականատեր դառնալու համար»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային և գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանը։

Այս վարկատեսակի համար Ամերիաբանկն էքսպոյի այցելուներին կրկին առաջարկում էր բանկի ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով և եվրոյով վարկերի համար, տարեկան համապատասխանաբար՝ 13%, 9.5% և 7.5%։

Բանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանն էլ հավելեց, որ կառուցապատողների հետ կառուցում են կայուն, վստահելի ու երկարաժամկետ հարաբերություններ։ Եվ հատուկ Տուն էքսպոյի համար համատեղ մշակվել են առաջարկներ, որոնք հնարավորություն կտան էքսպոյի մասնակիցներին իրենց բնակարանը ձեռք բերել ավելի ցածր տոկոսադրույքով ու ավելի մատչելի գներով։ 

Ի դեպ, Ամերիաբանկի փորձառու մասնագետները հենց տաղավարում երեք օր շարունակ իրականացնում էին խորհրդատվություն տուն գնել ցանկացող այցելուների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter