
Որդին սպանել է 72-ամյա մորը
Հոկտեմբերի 27-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ որդին սպանել է իր կնոջը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ:
Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Թարմացում․
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնամուխ եղել անհետաձգելի գործողությունների իրականացման:
Մասնավորապես՝ դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրաասենյակում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին՝ դեմքի դիմային հատվածը ջնջխված վիճակում, ինչպես նաև՝ ներհրված հատվածի առկայությամբ մետաղական ձող՝ արնանման հետքերով:
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է տուժողի 39-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, 2005 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ։
Ստացվել են փորձանմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Զննությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի աջ դաստակին առկա է եղել փքվածություն և այտուց, աջ ձեռքի բութ մատի վրա՝ կտրած-ծակած հետք, իսկ աջ աչքի հարունքային շրջանում՝ քերծվածքների ձևով վնասվածքներ։
Դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգմանքներ պարզելու նպատակով օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Մեկնաբանել