HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լծեն-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար փակ է: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 232 կմ-ին (Լծեն-Տաթև հատված) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 6 խմ). ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարներն իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ. երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է»,-նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter