
Նշանակումներ եւ ազատումներ՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսում
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպաններ նշանակելու մասին։
Մասնավորապես՝
Արմեն Սարգսյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ ազատվելով Կատարի Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ հետ կանչվելով Իտալիայի Հանրապետությունում եւ Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
Սուրեն Բաղդասարյանը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Լաոսի ժողովրդական ժողովրդավարական Հանրապետությունում։
Ռուբեն Սողոյանը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Իրաքի Հանրապետությունում։
Իրենց պաշտոններից հետ են կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում եւ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում եւ Ալժիրի ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։
Մեկնաբանել