
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ այցելել է սահմանագոտի
Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին։ ՊՆ հաղորդմամբ, տեղի է ունեցել նախարար Պապիկյանի և լրագրողների՝ Զինված ուժերի գործունեության վերաբերյալ հարցուպատասխանի ձևաչափով քննարկում:
Քննարկումից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Մեկնաբանել