Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրենց արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Փաշինյանի կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարները հանդիպել են այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում ընթացող BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
«Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Մեկնաբանել