
Հավելավճար՝ դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար
Կառավարությունը հոկտեմբերի 24-ին հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս:
«Դիվանագետի՝ յուրաքանչյուր հերթական աստիճանի համար նոր հավելավճարի չափ սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ բացառությունների շարքում նախատեսելով նաև դիվանագիտական ծառայությունը:
Նախագծի ընդունման արդյունքում արտաքին գործերի նախարարության համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ:
Լուսանկարում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը/կառավարության արխիվից
Մեկնաբանել