HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ժամանել է Կազան` «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին մասնակցելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը: Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«ԲՐԻԿՍ»-ը միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովների և քննարկում գլոբալ հիմնահարցեր։

Խումբը հիմնադրել են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, սակայն երկու տասնյակից ավելի երկիր անդամակցության հայտ է ներկայացրել։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter