HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկրացի կինը ներմուծել և իրացրել է թմրամիջոցներ. ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ մի կին տարբեր տեսակի թմրամիջոցներ է ներմուծել Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպել դրանց իրացումը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ հաղորդակցության և իրազեկման վարչությունը։

««ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց կնոջ ինքնությունը, ճշտվեց նաև բնակության վայրը»,- նշեց ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը։

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 27-ամյա կնոջ բնակության վայրում։

«Խուզարկության արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց, ընդհանուր 74 փաթեթ՝ ընդհանուր 145 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը նախատեսված էր տարբեր վայրերում տեղադրելու համար»,- հայտնեց Դավիթ Պետրոսյանը։

27-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter