HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 18-ին և 19-ին տարբեր ՔԿՀ-ներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին և 19-ին ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։

«Հատկանշական է, որ նշված բոլոր ապօրինի դեպքերն արձանագրվել են Քրեակատարողական ծառայողի օրվա նախօրեին և հենց տոնի օրը, ինչը փաստում է այն մասին, որ որոշ անձինք ակնկալել են նախատոնական և տոնական օրերին զգոնության պակաս և հսկողության թուլացում քրեակատարողական ծառայողների կողմից, սակայն ծառայողների աչալրջության շնորհիվ բոլոր նախատեսված փոխանցման փորձերը անմիջապես կանխվել և բացահայտվել են։

Այսպես

  1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետել արգելված իրեր։ Հոկտեմբերի 18-ին իրականացվող օպերատիվ միջոցառումների շրջանակներում նույն բաժնի ծառայողները հիմնարկի հարակից տարածքում նկատել են կասկածելի ավտոմեքենա և երկու քաղաքացու։ Ծառայողների կողմից անմիջապես հաղորդում է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության Հրազդան քաղաքի ոստիկանության բաժին։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ավտոմեքենայում հայտնաբերել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել 4 բջջային հեռախոս, 2 USB լար, 2 ականջակալ։ Ավտոմեքենայում առկա է եղել նաև անօդաչու թռչող սարքը (դրոնը)՝ իր հեռակառավարման վահանակով, մարտկոցով և ներնետման սարքով։
  2. Հոկտեմբերի 18-ին «Արթիկ» քրեակատարողական հինարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձին քաղաքացի Ա Վ-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։

Զննությամբ սառնարանի շարժիչի միջի թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ 

  1. Հոկտեմբերի 18-ին հանձնուքի միջոցով կալանավորված անձին ապօրինի փոխանցման ևս մեկ փորձ արձանագրվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն Թ.-ի կողմից կալանավորված անձին բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա լուծվող սուրճի փաթեթների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։

ՆԹ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Երևան քաղաքաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

  1. Սույն թվականի հոկտեմբերի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա խուզարկության են ենթարկել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բուժակ ԱԱ-ին, որի մոտ առկա տոպրակից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար, անլար ականջակալ և լիցքավորիչ, ինչպես նաև՝ ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ և խոնավ շորի կտոր՝ ներծծված թմրամիջոցի նմանվող զանգվածով։

ԱԱ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր