HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները գտել են կորած քաղաքացու դին

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է ՅՌ-ի (ծնված 1955 թ.) դին։

Փրկարարները քաղաքացու դին պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարարական, 2 ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի»,- նշված է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ ֆեյսբուքյան էջից, 13․09․2024

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter