
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 20-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել