HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլին: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման ու զարգացման հարցերը:

Սենատի նախագահը հայտնել է, որ Չեխիայի համար կարեւոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հատկապես Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո: ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխական կողմին Հայաստան-ԵՄ սերտացման գործընթացում ավանդ ունենալու ցանկության ու այդ հարցում ունեցած դրական տրամադրվածության համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում»,- ասվում է ԱԺ պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter