HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեում բացահայտվել է Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք։ Այս մասին հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իր բնակության վայրում թմրամիջոց աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու համար լաբորատորիա  հիմնելու և ապօրինի շրջանառությամբ զբաղվելու վերաբերյալ: Այդ առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 50-ամյա տղամարդու՝ Կոտայքի մարզում գտնվող բնակության վայրում՝ տանը և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են պլաստմասե և ապակե տարաների մեջ լցված թմրամիջոցներ, ներարկիչներ՝ լցված թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև ընդհանուր 85 հատ կապույտ և սպիտակ  գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված զանգվածներ։

Բացի այդ, հայտնաբերվել և վերցվել են փաթեթավորման հարմարանքներ՝ փոքր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավեններ, թմրամիջոցի պլաստմասե և ապակե տարաներ, համակարգիչներ, ձեռնոցներ, ներարկիչից, կաթիլայինից և պլաստմասե տարաներից բաղկացած ինքնաշեն գործիք, բջջային հեռախոսներ, մեծ չափի գումար և այլն:  

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը, ծագումը և պատրաստման եղանակը, ինչպես նաև՝ վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր պարզաբանելու համար նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ ներկայացված օբյեկտների մի մասը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածների մնացած մասով  փորձաքննությունը շարունակվում է։

Կոտայքի մարզի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter