
Օդի ջերմաստիճան հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում հոկտեմբերի 18-ին և 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով:
Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել