HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում բենզալցակայան է ապամոնտաժվել․ Տավուշի մարզում հեղուկ գազի լցակայանը կապարակնքվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՀՏԱ) տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա՝ տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Թումանյան 10 հասցեում անհատ ձեռնարկատեր «Կ Բ» կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բագրատաշեն 19, թիվ 1 հասցեում՝ «Նեֆտոգրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հեղուկ գազի լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Այս մասին հաղորդում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

«Վերոնշյալ երկու լցակայաններում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերնոնշյալ հասցեների  բենզալցակայանի և հեղուկ գազի լցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Հավելենք նաև, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տարված բացատրական աշխատանքների, բանակցության արդյունքում տնտեսավարողը կամովին ապամոնտաժել է Վանաձոր, Թումանյան 10 հասցեում գործող և՛ լցակայանը, և՛ դրա տարողությունները, իսկ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն 19, թիվ 1 հասցեում շահագործվող հեղուկ գազի լցակայանը  Տեսչական մարմնի և Հարկադիր կատարման ապահովման ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել է»,- ասվում է տեսչական մարմնի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter