HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:

Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում:

Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա քայլերը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter