HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան համագործակցության հուշագիր են ստորագրել

Աստանա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ լրատվականից։

Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանում փոխադարձության հիմունքներով կկայանան Ղազախստանի մշակույթի օրեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի պատվիրակության կազմում մասնակցել է նաև Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter