HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլային

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար:

Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter