
Շարիմանյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը
Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում: Մասնավորապես Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել