HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող բենզալցակայանը 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված հերթական շրջայցի արդյունքում Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 32/20 հասցեում հայտնաբերվել է «Մելնար» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանը, որը շահագործվում էր տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։

«Հաշվի առնելով առկա հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տարված բացատրական աշխատանքների, բանակցության արդյունքում տնտեսավարողի կողմից կամովին ապամոնտաժվել են լցակայանը և դրա տարողությունները»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter