HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1966 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Ս․-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ս․-ի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Ս․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter