
Օդի ջերմաստիճանը մինչև 7 աստիճանով կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում, 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-7, 17-18-ին ևս 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել