
Բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:07-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, բեռնատարն ընկել է Արփա գետը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը դուրս են եկել բեռնատարի խցիկից։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, եռածունկ սանդուղքի օգնությամբ դուրս բերել քաղաքացիներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել