HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալահովիտ գյուղի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 06:55-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին այրվում է շինություն:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում (մոտ 60 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:39-ին, մարվել՝ 09։48-ին։ Այրվել են կահույքի հումք և թափոններ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter