
Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Honda», «Mitsubishi», «Mercedes-Benz» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանել