HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին:

Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում ընդգծել Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կոռուպցիոն գործերի քննության շրջանակում պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն:

Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter