HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ-ն իրավապահներին հորդորում է դպրոցներում հատուկ գործողություն կատարելիս հաշվի առնել երեխայի լավագույն շահը

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց են մտել ԱԱԾ աշխատակիցներ, ֆիզիկայի դասաժամի ընթացքում, 9-րդ դասարանում գետնին գցել ուսուցչին, ապա տեղափոխել Քննչական կոմիտե։ Դա, ծնողների ասելով, վախեցրել է աշակերտներին, նրանք բողոքով դիմել են լրատվամիջոցներին։ 

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել այդ դպրոցում հատուկ գործողության առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները:

Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները:

Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը։

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter