HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեի մոտակայքում բախվել են «KamAZ» (վարորդ՝ Զ Տ) և «Howo» (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է վերջինից առկա է վառելիքի արտահոսք։

Զ Տ-ն և ԷՕ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter