Նշված ճանապարհահատվածները մինչև հոկտեմբերի 30-ը փակ կլինեն․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Ս. Բաղդասարյան փ. – Ա. Հարությունյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Է. Իսաբեկյան փ. խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Նալբանդյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Ուրարտուի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել