HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք հովանավոր։ Այս տարի Ֆասթ Բանկը հանդես է գալիս «Բացահայտի՛ր աշխարհը մեր աչքերով» խորագրի ներքո և այցելուներին ներկայացնելու է իր թվային նորարարական պրոդուկտները։

Ֆասթ Բանկի տաղավարի բացումն ազդարարվել է առանձնահատուկ ներկայացումով՝ ոգեշնչված նոր թողարկված ԱԿՆքարտերի մտահղացմամբ։ Այցելուները կարող են տեղում հայտ լրացնել օրերս թողարկված նոր ԱԿՆքարտեր ձեռք բերելու համար։ DigiTec 2024 չորսօրյա ցուցահանդեսին ընդառաջ՝ Բանկն իր տաղավար այցելած և հավելվածը ներբեռնած օգտատերերին անվճար տրամադրելու է Վիզա Գոլդ քարտեր։

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին ներկայացվելու է նաև ֆինանսաբանկային ոլորտում առաջին և եզակի՝ Temp անգրավ բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու տեղում դիմել օնլայն բիզնես վարկի և անմիջապես ստանալ պատասխանը։

Ֆասթ Բանկը նաև ստեղծել է առաջին՝ հայերեն խոսքը տեքստի վերածող StT (Speech to text) մոդելը, որը ձևավորվել է Բանկի կողմից մշակված «Խոսափող» հավելվածի տվյալների շտեմարանի հիմքի վրա։ Ընդգծենք, որ StT մոդելն աշխատում է մեքենայական ուսուցման՝ ML ալգորիթմով։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները կարող են զեղչեր ձեռք բերել Բանկում գործող, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ռոբոտացված պահատուփերի ծառայությունից։ Հավելենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում սպասվում են հետաքրքրաշարժ քուիզեր և անակնկալներ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և առաջին հայկական բանկն է, որն ունի գործող մասնաճյուղ Fastexverse վիրտուալ տարածքում։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Մեկնաբանություններ (1)

Արտակ Հովսեփյան
«Ֆասթ Բանկը նաև ստեղծել է առաջին՝ հայերեն խոսքը տեքստի վերածող StT․․․․» Ո՞նց մեղմ ասեմ, որ բացահայտ սուտ եք գրել։ Այդ ծրագիրը գոյություն ունի 2020 թվականից։ Հեղինակը Ազգային արագացման հանրային նախաձեռնությունն է։ Ահա մի օրինակ տեսանկարված Sep 7, 2021 https://youtu.be/6bOi6m5AG8E Ուշադիր պետք է լինել և փաստերը նախօրոք ճշտել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter