HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք Երևան, Շիրակի փ

  Մասնավորապես՝

  • սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն,
  • արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ,
  • շինության հատակների մակերևույթների մի հատվածը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտորեն չի լվացվել, անհրաժեշտության դեպքում ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով ցամաքեցվել,
  • պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
  • առաստաղի մակերևույթի մի հատվածը ապահով չի եղել, ինչը նպաստել է առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությանը ու խոնավության խտացմանը,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
  • սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը գտնվել են ոչ բարվոք վիճակում,
  • սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter