Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե Յոզիչը: Այս մասին հաղորդում է նախագհի պաշտոնական կայքը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում կողմերն ընդգծել են կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը: Իր խոսքում Հանրապետության նախագահը Սուրբ Աթոռի նվիրակի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական և պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հիմնախնդրին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել