HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Սահակյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները: Այս մասին հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը։

«Լեւոն Սահակյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 60-ը կողմ է քվեարկել թեկնածությանը:

Նշենք, որ օրվա առաջին նիստում պատգամավորները քվեարկել են նախորդ օրը քննարկած նախաձեռնությունները:

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter