HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ու ֆինանսների նախարարը քննարկել են 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական համակարգում ընթացող շարժերի և բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Ֆինանսների նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ և առանձնացրել է գալիք տարվա բյուջեի հիմնական առանձնահատկությունները:

Իր խոսքում նախարարը մասնավորապես ընդգծել է, որ 2025-ի բյուջեն միտված է լինելու պաշտպանական և անվտանգության համակարգերի ամրապնդմանը, ինչը նաև կառավարության գործունեության առաջնահերթությունն է:

Հանրապետության նախագահը դրական է գնահատել և կարևորել անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի իրականացումը, ինչը պետք է առաջին հերթին արտահայտվի նաև տարեկան բյուջե նախագծում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի ֆինանսատնտեսական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կիրառվող քայլերի շուրջ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր