Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ խոսնակ
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը հայտնում է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
«Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- նշվում է Մերի Գևորգյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը այսօր հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել