
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները շարունակում են ժամանել Հայաստան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել