HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նիստին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 30-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստին: Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում պատասխանել եմ ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես անդրադարձել եմ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: Բարձր եմ գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում ապահովելու անվտանգություն և կայունություն»,- գրել է Արմեն Գրիգորյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter