
Տիգրան Ավինյանը պաշտոնական այցով Հռոմում է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել