HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ և ընդգծել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգացել են ջերմ բարեկամական մթնոլորտում՝ հիմնվելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

«Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը»,-նշել է փոխվարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter