HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Հունաստանի վարչապետը շնորհավորել է վարչապետին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով և ընդգծել երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման կարևորությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հունաստանի հետ կապերի ընդլայնումն ու բազմաոլորտ հարաբերությունների խորացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, և այժմ ընձեռնված է պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Հայաստանի վարչապետը գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter